Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Զարթոնք» երաժշտական ակադեմիան երաժշտության վերելքով հուլիսի 18-31-ն Արցախում էր: Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն է:
Օրերս ակադեմիայի «Ստեղծագրություն» բաժնի սաները՝ աշխատարանի ղեկավար, բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանի հետ հանդես են եկել ստեղծագործական ծրագրով՝ հեղինակային արձակ և չափածո ստեղծագործությունների ընթերցմամբ:
Aravot.am-ի հետ զրույցում բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը նշել է, որ ի սկզբանե չգիտեր, թե ովքեր են լինելու իր աշխատարանի սաները, բայց գիտեր՝ ինչ է ուզում փոխանցել նրանց: