Քիչ առաջ քրեակատարողական հիմնարկից ազատվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին Տիգրան Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նա դատարանի որոշմամբ կալանավորվել էր մայիսի 30-ին ընդդիմության անհնազանդության ցույցերի ժամանակ։ Մասնավորապես նա մեղադրվում էր կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի մեջ։ Երկու ամիսը լրացավ, ու նախաքննական մարմինը կալանքը երկարացնելու միջնորդություն չներկայացրեց դատարան։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ