Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, կալանքից ազատ է արձակվել, այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
Ավելի վաղ՝ հունիսի մեկին փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր․ «Ոստիկանության երեք ծառայողների սուտ մատնության հիման վրա իմ պաշտպանյալ Հայկ Սարգսյանը կալանավորվեց… Մտածում եմ, թե կեղծ զեկուցագրերով մարդուն անազատության ուղարկող ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպեր լիազոր Արամ Գրիգորյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներ Բեգլար Հակոբյանն ու Արմեն Դավթյանն ինչ կզգան, երբ իրենց կձերբակալեն թմրանյութեր իրացնելու կասկածանքով…»։