Քաղաքապետարանը դիմելու է Ոստիկանություն՝ Էրեբունի ամրոցի տարածքում նկարահանված 18+ տեսանյութի հետ կապված ծառայողական քննություն սկսելու համար: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:
«Քանի որ ոչ աշխատանքային օր է, տեղյակ չեմ՝ այս պահին դիմել է, թե՝ չէ, բայց երկուշաբթի օրն անպայման դիմելու է Ոստիկանություն, հատկապես որ տեսանյութի անձինք բաց դեմքերով են, որպեսզի ծառայողական քննություն սկսվի և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիներ են դա արել»,-ասաց Սարդարյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում