Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրովի արգելոցում կազմակերպվել է խոշոր հրդեհների մարման աշխատանքների թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Հուլիս 30,2022 13:05

Խոսրովի արգելոցում կազմակերպվեց «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը։ Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:

Ուսումնավարժությանը մասնակցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Խոսրովի անտառ պետական արգելոցը, ինչպես նաև Վեդի խոշորացված համայնքի և Ուրցաձոր համայնքի կամավորները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Անտառային ծառայության փորձագետները, ովքեր այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում։

Ըստ սցենարի՝ Հիմնադրամի աշխատակիցները նկարահանող տեսախցիկի միջոցով նկատում են, որ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում  հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը փոխանցում է ԱԻՆ 911 և Արգելոցի աշխատակիցներին, և սկսվում է վարժանքը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդգծեց՝ վարժանքի նպատակն էր իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։

«Այս վարժանքը կրում էր նախապատրաստական բնույթ։ Եվ առաջին անգամ ուղղաթիռ էր կիրառվում, և մենք հասկացանք, որ այն բավականին արդյունավետ էր։ Մենք էլ ավելի բարելավում ենք մեր տեխնիկական միջոցները, տեղի է ունենալու թարմացում»,- նշեց նա։

«Սա շատ կարևոր միջոցառում է, որը պարբերաբար պետք է կրկնվի։ Մենք պետք է պարբերաբար կարողությունների զարգացում իրականացնենք, որպեսզի հնարավոր դեպքերի դեպքում կարողանանք դիմակայել անտառային հրդեհներին։ Կլիմայի փոփոխության արդյունքում մենք տարեցտարի նկատում ենք, որ նման դեպքերը անխուսափելի են։ 2017 թվականից հետո անհամեմատ տեսանելի է մասնագիտական գործիքակազմի ավելացումը, և եթե մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ կարողանանք համալրել մեր տեխնիկական բազաները, ապա ի զորու կլինենք դժվար պահերին դիմակայել նման իրավիճակների»,- նշեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Մասնակիցները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները և վարժանքի կարևորությունը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031