Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի U17 աշխարհի առաջնության մեկնարկային օրը պայքարի մեջ ներգրավված Հայաստանի հավաքականի անդամներից միայն 55 կգ քաշային Արեն Սերոբյանին է հաջողվել այսօր սփոփիչ գոտեմարտի մասնակցել: Նա Ուզբեկստանը ներկայացնող Հուսանբոյ Ռամոնովի հետ գոտեմարտում պետք է փորձի բրոնզի համար պայքարը շարունակելու իրավունք վաստակել:
Այսօր մրցագորգում պայքարը կսկսեն 45 կգ քաշային Արման Հարությունյանը, 51 կգ՝ Նարեկ Հակոբյանը, 60 կգ՝ Վլադիմիր Ազարյանը, 71 կգ՝ Ռազմիկ Եփրեմյանը եւ 92 կգ՝ Վարուժան Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ