Հուլիսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում և Մաստարա գյուղում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 սահնօձ, 2 շահմար, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ