Չեննայում մեկնարկած շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները միեւնույն 4:0 հաշվով թիմային հաղթանակ են տարել: Տղաները պարտության են մատնել Մադագասկարին, աղջիկները՝ Բոտսվանային:
Այսօր երկրորդ տուրում մարզիչ Արման Փաշիկյանի թիմը Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Մանուել Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան կազմով խաղում է Անդորրայի հետ, իսկ կանանց ընտրանու մարզիչ Զավեն Անդրիասյանը նորվեգուհիների դեմ պայքարում հայտավորել է Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Մարիամ Մկրտչյանին եւ Սուսաննա Գաբոյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ