Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չկնքել որևէ տնտեսական կամ քաղաքական համաձայնագիր Ալիևի վարչակարգի հետ՝ մինչև բոլոր հայ պատանդների ազատ արձակումը․ դիմում ԵՄ-ին

Հուլիս 30,2022 10:10

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը վերահաստատում է իր աջակցությունը Եվրոպական միության ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր ըմբռնումն է հայտնում Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ԵՄ միջոցառումների վերաբերյալ՝ նոր մատակարարներ փնտրելու միջոցով։

Այնուհանդերձ, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը ցանկանում է հիշեցնել, որ Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգը չի տարբերվում պուտինյան բռնապետությունից, ավելին, 2020 թվականին Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա ստացավ բազմատեսակ աջակցություն Ռուսաստանից։ 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և գազային պատերազմը, որը Ռուսաստանը հայտարարեց ԵՄ-ին, ժողովրդավարության և բռնապետության միջև գլոբալ պատերազմի նշաններ են:

Այս համատեքստում Ադրբեջանի և ԵՄ-ի կողմից վերջերս ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը անչափ խնդրահարույց է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը դեռևս պատանդ է պահում տասնյակ հայ ռազմագերիների։

Ուստի, ելնելով վերոգրյալից, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պահանջում է, որ Եվրամիությունը կամ նրա անդամ ցանկացած պետություն չկնքի որևէ տնտեսական կամ քաղաքական համաձայնագիր Ալիևի վարչակարգի հետ՝ մինչև բոլոր հայ պատանդների ազատ արձակումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031