Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ներդրումային միջավայրը զերծ չէ մարտահրավերներից․ «Ամերիկայի ձայն»

Հուլիս 30,2022 09:56

Հայաստանում ներդրողների համար առկա են բազմազան հնարավորություններ, իսկ երկրի օրենսդրական դաշտը և կառավարության քաղաքականությունը նպատակ ունեն ներգրավել նոր ներդրումներ, սակայն ներդրումային միջավայրն այստեղ զերծ չէ մարտահրավերներից, ասված է ԱՄՆ պետքարտուղարոության այս տարվա Ներդրումային մթնոլորտի մասին զեկույցի Հայաստանին վերաբերոող հատվածում։ Ըստ պետքարտուղարության՝ ներդրումների խոչընդոտների թվում են Հայաստանի փոքր շուկան, աշխարհագրական մեկուսացումը Թուրքիայի և Ադրբեջանի փակ սահմանների պատճառով, օրենքի գերակայության և դատական համակարգի ոլորտում առկա թերությունները և կոռուպցիոն ժառանգությունը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը, ըստ պետքարտուղարության, մեծ չէ։

Զեկույցի պնդմամբ՝ բիզնեսի գրանցման ընթացակարգը Հայաստանում հիմնականում պարզեցված է: Պետքարտուղարությունը մատնանշում է օտարերկրյա ընկերությունների գնահատականները, ըստ որոնց՝ ընդունված կանոնակարգերը, քաղաքականությունը և օրենքները երբեմն խնդրահարույց են առանցքային հաստատությունների անկախության, կարողությունների կամ արհեստավարժության բացակայության պատճառով, հատկապես՝ դատական համակարգում:

Ըստ զեկույցի՝ անհրաժեշտ է ինստիտուցիոնալիզացնել երկարաժամկետում կոռուպցիայի դեմ պայքարը, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային վարչարարությունը, առողջապահության, կրթության, ռազմական և իրավապահ ոլորտները: Ամերիկյան և այլ օտարերկրյա ներդրողներին մտահոգում է անկախ և ուժեղ դատական համակարգի բացակայությունը, որը խաթարում է կառավարության երաշխիքները հավասար պայմանների և թափանցիկության վերաբերյալ: Բացի այդ, ներդրողներին մտահոգում է մասնավոր հատվածի ու կառավարության միջև երկխոսության որակն ու կառավարության խնդիրներին արձագանքելու կարողությունը:

Անդրադառնալով Հայաստանում ամերիկյան ներդրումներին՝ պետքարտուղարությունն ընդգծում է, որ Հայաստանում առկա են ամերիկյան զգալի թվով ներդրումային նախագծեր, որոնցից առավել ուշագրավ են ContourGlobal-ի Որոտանի հիդրոէլեկտրականն ու «Լիդիան» ընկերության գործունեությունը ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ուղղությամբ:

Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև չկա ազատ առևտրի համաձայնագիր, սակայն 2015 թվականի մայիսին Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրվել է Առևտրի և ներդրումների մասին շրջանակային պայմանագիր (TIFA), որը ձևավորեց ԱՄՆ-Հայաստան Առևտրի և ներդրումների խորհուրդ՝ երկկողմ առևտրային, ներդրումային և հարակից այլ հարցեր քննարկելու և այս ոլորտներում կողմերի միջև կապերն ամրապնդելոու համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031