Արտերկրում ապրող մեր հայրենակիցները, այդ թվում նաեւ՝ նախկին հայաստանցիները, բնականաբար, իրավունք ունեն գնահատականներ հնչեցնելու Հայաստանի, մեր իշխանության եւ ընդդիմության, տարբեր խնդիրների մասին: Երբեմն այդ դատողությունները հետաքրքիր եւ օգտակար են լինում:
Այդ մարդկանց մեջ, որոնք, ի դեպ, Հայաստանի բնակչությունից առնվազն երեք անգամ շատ են, կան խանդավառ նիկոլականներ, եւ նույնքան ոգեշունչ հականիկոլականներ, եւ այդ երկու զանգվածների հարաբերակցությունը, իմ տպավորությամբ, մոտավորապես, 50/50 է, ի տարբերություն Հայաստանի, որտեղ առաջին խումբն՝ ակտիվ քաղաքացիների շրջանում, գերակշռում է: Արտերկրում շատ են, իհարկե, նաեւ սթափ մտածող հայեր, որոնք հասկանում են, որ խնդիրն ամենեւին անձերի մեջ չէ: Բոլոր դեպքերում մարդիկ կարող են իրենց կարծիքն արտահայտել հայրենիքում տեղի ունեցող գործընթացների մասին, եւ այն փաստարկը, որ երբեմն հնչում է՝ «արի Հայաստան, նոր խոսա», ինձ առանձնապես համոզիչ չի թվում:
Ես որոշակի վերապահում ունեմ, երբ նախկին հայաստանցիները սկսում են մեղադրել կամ կշտամբել մեզ՝ այստեղ մնացածներիս: 2018 թվականից առաջ նրանք (հիմնականում՝ տրանսլիտով) գրում էին՝ «դուք բոլորդ ստրուկ եք, որովհետեւ հանդուրժում եք Սերժին»: Այնուհետեւ պարզվեց, որ իրականում հայաստանցիների մեծամասնությունը չի հանդուրժում եւ մերժում է երրորդ նախագահին:
Շատերը հենց իշխանափոխությունն էին համարում հայրենիք վերադառնալու միակ նախապայմանը: Իշխանությունը փոխվել է չորս տարի առաջ, իսկ վերադառնալու խոստում տվողների ճնշող մեծամասնությունը շարունակում է ապրել իրենց ռուսաստաններում եւ գլենդեյլներում: Դա եւս մի փաստարկ է հօգուտ այն թեզի, որ հայաստանյան խնդիրներն անձնական չեն:
Կարդացեք նաև
Պատերազմը փոխեց դրսում ապրող մեր հայրենակիցների մեղադրանքների ուղղվածությունը: Հիմա արդեն նրանք մեզ կշտամբում են, որ մենք լավ չենք պաշտպանել հայրենիքը: Վերջերս նրանցից մեկն ինձ գրեց, որ մենք՝ Հայաստանում ապրողներս, պատրաստ չենք մեր կյանքը զոհաբերել հանուն հայկական հողի: Չգիտեմ, գուցե նման խնդիր կա: Բայց եթե մարդը պատրաստ չէ զոհաբերել իր հարմարավետությունը, կոմֆորտը, ապա տարակուսելի է, թե ինչու է նա մյուսներից ավելի մեծ զոհաբերություններ պահանջում:
Թե ինչու են մարդիկ գնացել եւ մեծ թափով շարունակում գնալ, դա նրանց անձնական գործն է: Կեցցե մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Որ նրանք ամբողջապես չեն կտրվել հայրենիքից եւ ունեն մտահոգություններ՝ դա բնական է եւ անգամ՝ խրախուսելի: Բայց որ մտահոգություններ արտահայտելու ձեւերի եւ բովանդակության հարցում պիտի լինեն որոշակի էթիկական սահմանափակումներ՝ դա նույնպես ակնհայտ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսկական ընդդիմությունը նա է, ով ունակ է կազմակերպել օրինական սեփական ստվերային կառավարություն, թե չէ միայն հանրաքվեներ ու բոցաշունչ ելույթներ կազմակերպելու մակարդակով իրական իշխանության գալուց դրսի հատուկ ծառայությունները տուզիկի տեղ կօգտագործեն: Մեր ոչիշխանական քաղաքական ուժերը ունա՞կ են իրար մեջ բաժանեն ստվերային նախարարություններն ու մի ընդհանուր ազգային ստրատեգիա մշակեն: Թե անբաղ զամբաղ քննադատելով իշխանության քաղաքականությունը համարում են իրենց ընդդիմություն: Ստվերային կառավարություն կազմակերպելը շատ բարդ գործ է, երբ դրա փորձն ու մշակույթը չունենք, դա կարող են կազմակերպել միայն մեր քաղաքագետ մասնագետներն ու վերլուծաբանները, դա իհարկե նրանց բուն գործը չէ, բայց ուրիշ մասնագետներ չունենք, որոնք ի վիճակի լինեն մի ընդհանուր համաձայնության գալու’ լավագույն նախարարին ընտրելու եւ ունակ կլինեն ընդհանուր ռազմավարություն մշակելու: Առաջին համալսարանի ուսանողների համար Մեծն Սարյանը ուսանողների տետրերի լուսանքներ էր նկարում, չնայած դա չէր նրա գործը ու չէր խորշում դրանից, նույնն էլ մեր քաղաքագետները վերլուծաբնների հետ միասին պետք է ստեղծեն ստվերային կառավարություն, ցույց տան դրա մեխանիզմները մեր նոր ձեւավորող քաղաքական կուսակցություններին եւ չխորշեն դրանից: Մենք ուրիշ քաղաքական ռեսուրս չունենք, որոնց չեն կարող որպես տուզիկ գայթակղել դրսի հատուկ ծառայությունները: Խաղադաշտում են դրսի տուզիկների թիմը մի կողմից եւ քաղաքագետների ու վերլուծաբանների թիմը մյուս կողմից: Խաղը նոր է սկսվել, տուզիկները մեկ զրո հաղթո՞ւմ են:
Անշուշտ, ոչ մեկին անունից չեմ կարող կարծիք արտահայտել, բացի սեփական կարծիքս․ Ապրելով ԱՄՆում, ավելի քան հիսուն տարիներ, ՈՉ ՄԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ասելիք չունեմ․․․ունեմ, ՑԱՎ, ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ, տարբեր անձնական կարծիքներ, տարբեր հարցերով, որպես սփյուռքահայ, ու ուրախ եմ, որ Սովետական միությունը փլուզվեց, անկախ, Հայաստանի կամ այլ հանրապետությունների ցանկությամբ, ու հույս ունեի, որ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը Սփյուռքահայերի հանդեպ կփոխվեր, հատկապես, Ցեղասպանությունից, Աքսորից աշխարհասփյուռ Հայ Ժողովուրդը անտեսվեց, արհամարվեց, որի արդյունքում, ձուլվեց այլ ժողովուրդների մեջ, մոռանալով, Հայերենը ու իրենց ինքնությունը․․․Ես մեղադրել եմ Հայաստանի իշխանություններին, որ երբեք, երբեք, չեն մտածել, Սփյուռքահայությանը ԿԱԶՄԱԿԵՐՊԵՆ, Հայաստանի մասնիկ կազմելու համար․․․մարդահամարով, երկիր առ երկիր, քաղաք առ քաղաք, շրջան առ շրջան․․․ու ավելացնել, մեր ազգության քանակը․․․ու մինչ օրս, Սփյուռքահայությունը, ինչպես մի ոսկոր ենք թուքյո կոկորդում, ռուսաստանի կոկորդում, դժբախտաբար, նույն ոսկորի տպավորություն է նաև Հայաստանի իշխանությունների կողմից, ու ինչու չէ, նաև մեր Հայրենակիցների մի մասի կողմից, որ թելադրվում է, հենց վերևներից․․․