Համայնքը նախաձեռնում է երևանյան հնավայրերի վերականգնման գործընթաց. կհիմնվի ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրություն
Ինչպե՞ս են կառուցել ուրարտացիները երևանյան հնավայրերն ավելի քան 2800 տարի առաջ: Ֆրանսիայից ժամանած գիտաշխատողները հայ մասնագետների հետ անցել են գործի՝ փորձելով տեղափոխվել Ք. ա. 782թ․:
Երևանում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու զբոսաշրջային ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը:
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան