Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյան․ «ՀՀ-ի մեծ օրակարգերից մեկը ռազմականացումն է»

Հուլիս 29,2022 20:30

«Նիկոլ Փաշինյանն անձնապես, նրա թիմն ու օրակարգն ընդհանրապես անընդունելի է հայ ժողովրդի մեծ մասի համար՝ ՀՀ-ում եւ սփյուռքում։ Միեւնույն ժամանակ, կան իրողություններ, որոնք հնարավոր չէ անտեսել ու չարձանագրել։ Դրանցից են՝ մեր ժողովրդին դեռեւս մատչելի  ձեւով չենք կարողանում ներկայացնել այն մեծ ռազմավարական օրակարգը,  որ յուրաքանչյուր հասուն մեր հայրենակցին թույլ կտա հասկանալ, թե՝ իր անձնական նպատականերից զատ հանուն ինչի՞ է ապրում եւ ուր է գնում իր ժողովրդի հետ միասին»,-«Դիմադրության» շարժման այսօրվա հանրահավաքում ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նրա ներկայացմամբ՝ երկրորդ իրողությունն էլ այն է, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանի գալը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ամրագրումն էր օրակարգը․«Իսկ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո, եւ առավել եւս պատերազմի ավատից հետո այլեւս օրակարգ չկա։ Ավելին, Փաշինյանը փորձում է սվաղել, փակել այս օրակարգը՝ կեղծ փաստարկներով ժողովրդին համոզել, որ իրենից առաջ էլ 20 տարիների ընթացքում ՀՀ-ն Արցախը տեսել է Ադրբեջանի կազմում։

Փաշինյանը մեկ ամիս առաջ հայտարարեց՝  Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է ստեղծում, ինչը չի նշանակում, իբր թե մենք հետ ենք կանգնելու խաղաղության օրակարգից»։

Ապա Սողոմոնյանը հարց ուղղեց Փաշինյանին, նշելով, թե՝ ինքը՝ Փաշինյանն էլ չի կարող հիմնավոր պատասխանել՝ ինչպե՞ս ես խաղաղություն ապահովում, երբ թշնամուդ հզորանալուն համաչափ ինքդ չես հզորանում,  եթե անգամ համարում ես, որ խաղաղության երաշխիքը հարաբերությունների կարգավորումն է Ադրբեջանի հետ, ապա ինչպե՞ս ես միլիոնավոր ադրբեջանցիների գլուխներից հանելու իրենց համար սուրբ ճշմարտություն դարձած այն թեզը, որ ՀՀ-ն պատմական արեւմտյան Ադրբեջանն է, ինչպե՞ս ես ապահովելու, որ այս կեղծիքին հավատացող մոլեռանդ ադրբեջանցիները պահանջեն  իրենց պետությունից գրավել  իրենց «պատմական տարածքները», Ադրբեջանի ո՞ր ղեկավարն է հայտարարելու, որ դա սուտ թեզ է։

«Մեր կարծիքով՝ Հայաստանի հանրապետության մեծ օրակարգերից մեկը ռազմականացումն է, որի վերջնարդյունքը կարելի է հետեւյալ ձեւով արտահայտել՝ ստեղծել ռազմադիվանագիտական այնպիսի համակարգ, որի պայմաններում  Հայաստանի հանրապետությունը կկարողանա միայնակ, առանց դաշնակցի, հակակշռել Ադրբեջանին, եւ կկարողանա դաշնակիցների հետ միասին  ստեղծել Թուրքիային զսպելու ռազմական ու դիվանագիտական գործուն մեխանիզմներ։

Ռազմականացում բառից չպետք է վախենալ։ Դա է խաղաղության հիմքը, եւ հակառակը մեր տարածաշրջանի իրողությունների պայմաններում հենց ապառազմականացումն է պատերազմի ու թշնամիների ներխուժման աղբյուրը։ Իսկ ապառազմականացումը այս իշխանությունների ուղեգիծն է»,-ասաց Սողոմոնյանը։

Լուսանկարները՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031