Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պապիկների գործով» կալանավորված 5 երիտասարդներից 3-ն ազատ արձակվեցին

Հուլիս 29,2022 20:50

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է այսպես ասած «պապիկների գործով» դատական նիստը։ Դատավոր Ռոման Սմբատյանի որոշմամբ կալանավորված հինգ երիտասարդներից երեքը՝ Գևորգ Մուրադյանը, Արսեն Մարտոյան, Գոռ Մաթևոսյանը 1,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացանք նրանց շահերը պաշտպանող փաստաբան Աբգար Պողոսյանից։

Դատարանը մերժել է ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու Տարոն Մանուկյանի և Գոռ Սարգսյանի կալանքը գրավով փոխարինելու կամ երաշխավորով ազատ արձակելու միջնորդությունը։

Հիշեցնենք,  որ երիտասարդները մեղադրվում են ընդդիմադիրների ավտոերթի օրը Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։

3 տուժողների շահերը ներկայացնող Կարեն Բարսեղյանը, որը Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ  է,տուժողների անունից հայտարարել էր, որ նրանք ոչ մի բողոք ու պահանջ չունեն։

Դատարանում այսօր ցուցմունք են տվել 4 տուժողները, որոնք վերահաստատել են իրենց նախաքննական  վերջին ցուցմունքները՝ հայտարարելով, որ կալանավորվածներին չեն ճանաչում, բողոք-պահանջ չունեն։

Երիտասարդներից չորսը պատերազմի մասնակիցներ են,  նրանցից մի քանիսը պարգևատրվել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից, ոմանք վիրավորում ունեն։  Տարոն Մանուկյանը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին 44 օրյա պատերազմի, իսկ Գոռ Սարգսյանը՝ արցախյան երկու պատերազմների մասնակից է։

Հաջորդ դատական նիստը օգոստոսի 15-ին է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031