Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունն ու հասարակական կազմակերպությունը մեկտեղում են իրենց ուժերը վայրի բնության պահպանության ոլորտներում. Արմեն Փամբուխչյան

Հուլիս 29,2022 19:45

ԱԻՆ-ը և FPWC-ն համագործակցության հուշագիր են կնքել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ի դեմս նախարար՝ Արմեն Փամբուխչյանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ի դեմս հիմնադիր՝ Ռուբեն Խաչատրյանի համագործակցության հուշագիր կնքեցին։ Հուշագրի կնքումը տեղի ունեցավ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։ Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդգծեց՝ այս փոխօգնության հուշագրով պետությունն ու հասարակական կազմակերպությունը մեկտեղում են իրենց ուժերը վայրի բնության պահպանության ոլորտներում։ Նա կարևորեց նման հուշագրի կնքումը։

«Արտակարգ իրավիճակների նախարարության հետ մեր աշխատանքը շատ կարևոր է, համագործակցում ենք վայրի կենդանիների փրկության, ինչպես նաև հրդեհների արագ արձագանքման ոլորտներում։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում պարոն նախարարին այս հնարավորության համար։ Մենք տևական ժամանակ է՝ շատ լավ համագործակցում ենք, և վստահ եմ՝ շարունակությունն էլ ավելի արգասաբեր է լինելու»,-նշեց  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Հուշագրի ստորագրման ընթացքում Խաչատրյանը հավելեց, որ ԱԻՆ տարեկան 10 աշխատակիցների համար հիմնադրամի ռեսուրսներով կազմակերպելու են թրեյնինգներ։

Կողմերը համաձայնեցին համագործակցել արտակարգ իրավիճակների դեպքում և նպաստել առկա խնդիրների հրատապ լուծմանը, համադրել ուժերը ՀՀ ողջ տարածքում՝ փորձելով հնարավորինս անվնաս կերպով բռնել, տեղափոխել, մեկուսացնել և/կամ բնություն վերադարձնել խնդրահարույց կենդանիներին, հրդեհավտանգ ամիսներին վայրի բնության և/կամ անտառային հրդեհների դեպքում համատեղ ջանքերով իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում և հարակից տարածքներում։

Հուշագիրը կնքվել է 5 տարի ժամկետով։ Հուշագրի ժամկետը կերկարաձգվի ևս 5 տարով՝ կողմերի համաձայնության դրա գործողությունը չդադարեցվելու դեպքում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031