Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինձ մոտ բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է. Մամիկոն Ասլանյան

Հուլիս 29,2022 19:30

Սիրելի´ հայրենակիցներ,

վերջին ամիսների ընթացքում ինձ մոտ նկատվել են ճնշման պարբերական տատանումներ, որի պատճառով միշտ ինքնազգացողությունս վատացել է, բայց ՔԿՀ-ի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ վիճակս կարգավորվել է։ Վերջին օրերին կրկին եղել են կրիտիկական սրացումներ, ինչի պատճառով տեղափոխվել եմ քաղաքացիական հիվանդանոց։

Հետազոտվելուց, սրտի զոնդավորում կատարելուց ու ճնշումս կարգավորելուց հետո վերադարձել եմ կալանավայր։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ` ուշադրության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՔԿԾ և ՔԿՀ ղեկավարությանը, բոլոր աշխատակիցներին` սրտացավ վերաբերմունքի և իրենց ծառայողական պարտականությունները որակյալ կատարելու համար, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմին` օպերատիվ և սրտացավ վերաբերմունքի համար։

Փառք Աստծո, ինձ մոտ բացի ճնշման սրացումներից, լուրջ այլ խնդիրներ ի հայտ չեն եկել և այժմ ինքնազգացողությունս լավ է։

Մամիկոն Ասլանյան դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031