Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի: Համայնքի միջոցներով վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինաշխատանքներն արդեն ավարտվել են, բնակարանների բանալիներն առաջիկայում կհանձնվեն 4 ընտանիքների:
Համայնքի միջոցներով , գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Շուռնուխում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է բնակավայր, հետևել շինաշխատանքների ընթացքին: Փոքրիկների համար նաև խաղահրապարակ է կառուցվում՝ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում:
Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում լուծվել էր նաեւ բնակավայրի գիշերային լուսավորության հարցը, արդիականացվել է լուսավորության ցանցը։
Շուռնուխը նաև մանկական զարգացման կենտրոն կունենա, սենյակի նորոգման աշխատանքներն ավարտվել են, այժմ կահավորման աշխատանքներ են իրականացվում:
Կարդացեք նաև
Ոչ միայն Շուռնուխում, նաև համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում այս պահին բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, սոցիալ- տնտեսական զարգացմանը:
Գորիսի համայնքապետարան