Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրը խնդիր է դնում, որ 2030 թ.-ին Հայաստանը կունենա միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ. Համբարձում Մաթևոսյան

Հուլիս 29,2022 14:29

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:

Սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային ժողովի կողմից։

Մյուս կողմից, տարածքային համաչափ զարգացմանը հետամուտ լինելով, մենք նպատակ ունենք, որ կրթական ծառայությունները մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակության վայրում։

Ռազմավարությունում հստակորեն ամրագրվել է՝

Բոլոր ուսումնական հաստատությունները պետք է ունենան ապահով և հարմարավետ շենքային պայմաններ, պատշաճ կահավորանք և ժամանակակից սարքավորումներ,

Մանկավարժի, դասախոսի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, որպեսզի բոլոր հաստատություններում աշխատեն որակյալ մասնագետներ,

Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն հասարակության և տնտեսության օրեցօր զարգացող պահանջներին, ինչպես նաև կրթությանն առաջադրվող միջազգային չափանիշներին։

Ի վերջո, մենք պետք է ունենանք միջազգային միտումներին համահունչ զարգացող կրթական համակարգ, որը կծառայի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ գրավիչ կլինի արտերկրի երիտասարդների և սփյուռքի մեր հայրենակիցների համար, կնպաստի ինտելեկտուալ հայրենադարձությանը։

Կարևորում եմ նաև այն, որ կրթության փոխակերպման միջազգային միտումների համատեքստում Ծրագիրը խնդիր է դնում, որ 2030 թվականին Հայաստանը կունենա միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Խաբեության հաջորդ տաս տարիները։ Եվ ով է լինելու ձեզնից որ 10 տարի անց պատասխան տա

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031