Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը ՀՀ-ում՝ համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակում․ զեկույց

Հուլիս 29,2022 14:05

COVID-19-ով պայմանավորված համավարակն առաջ բերեց տնտեսական բազում խնդիրներ և մարտահրավերներ մարդկային կյանքի բոլոր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների և զբաղվածության ոլորտներում։ Համավարակի և դրա հետևանքով առաջացած խնդիրների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է մշակել, լրացնել և նախատեսել համապատասխան օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ, կարողություններ՝ արտակարգ իրավիճակներում աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։ Ինչպես իր հայտարարության մեջ նշել էր ԱՀԿ-ն, պետությունները պետք է գտնեն հավասարակշռություն՝ մի կողմից բնակչության առողջությունը պաշտպանելու, մյուս կողմից՝ տնտեսական և սոցիալական ցնցումները նվազագույնի հասցնելու և մարդու իրավունքները հարգելու միջև:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում այս զեկույցով անդրադառնում է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման պայմաններում և դրանից հետո ՀՔԱՎ արձանագրած աշխատանքային իրավունքների խախտումներին, աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրությանն՝ ըստ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, որի արդյունքներով գնահատական է տրվում COVID-19 համավարակի պայմաններում ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության ապահովման իրավական երաշխիքների համապատասխանությանը միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև ներկայացվում են առաջարկություններ՝ բացահայտված խնդիրների լուծման, արտակարգ իրավիճակներում աշխատանքային իրավունքների խախտումների կանխման և ազգային օրենսդրության բացերի ու թերությունների վերացման և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031