Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում 61 քաղաքական առաջնորդներ կոչ են անում Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանի հետ գազի պայմանագրից

Հուլիս 29,2022 12:51

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), համաձայնության գալով Ֆրանսիայի 61 քաղաքական առաջնորդների հետ, հուլիսի 28-ին Le Monde օրաթերթում հրապարակել է կոչ՝ «Բաքվի հետ գազային համաձայնագրի դեմ»։

Նրանք, մասնավորապես, կոչ են անում Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանից գազի ներմուծման նախագծից, իսկ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին՝ չվավերացնել այդ համաձայնագիրը որևէ պատրվակով:

Նամակի հեղինակները վկայակոչում են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում՝ ֆոսֆորային ռումբերի օգտագործումը, վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի:

«Եվրահանձնաժողովը ուշադրության չի արժանացնում այն ​​պատմությանը, որը ծավալվում է իր աչքի առաջ։ Մենք նրան կոչ ենք անում հրաժարվել այս նախագծից»։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031