Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է տեղափոխվել «Ինտեր» եւ որ Ժոզե Մոուրինյոն եւ «Ռոմա» ակումբը ցանկանում էին իրեն պահել:
«Ռոմայում» ես երեք հիասքանչ մրցաշրջան եմ անցկացրել եւ հաղթել Կոնֆերենցիաների գավաթում: Սակայն բոլորն են տեղյակ, որ ֆուտբոլում ամեն բան արագ է փոխվում: Ես 33 տարեկան եմ, սակայն դեռ ուզում եմ հաղթել: Մոուրինյոն արե՞լ է ամեն բան ինձ պահելու համար: Այո: Եվ ոչ միայն նա, այլեւ ամբողջ ակումբը: Սակայն մենք չկարողացանք պայմանավորվել: Ես հեռանալու որոշում կայացրի եւ չեմ զղջում: «Ինտերում» առաջին իսկ օրվանից ինձ այս ընտանիքի մաս եմ զգում: Լուկակուի, Ջեկոյի եւ Դարմիանի հետ նախկինում միասին խաղացել ենք: Նրանք թիմի մասին ինձ լավ բաներ շատ են պատմել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Dazn-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ