ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը չի ներկայանա 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողով, եթե նրան հրավիրեն. «Ես նրանց ասելու բան չունեմ», -«Իրավունքի» հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը:
-Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն անձիք, որոնք կհրաժարարվեն ներկայանալ հանձնաժողով՝ օրենքով սահմանված պատասխանատվության կենթարկվեն:
-Ավելի լավ ա գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ: Ես գիտեմ ինչ է պատերազմը եւ ինչ է պետք այն քննելու համար, իսկ այն կոնտինգենտը, որը հավաքվել է այնտեղ, շատ հեռու է նման լուրջ հարցեր քննելու, հասկանալու: Օրինակ, ով է քննելու Գլխավոր շտաբի պետի գործողությունները, ով է հասկանում նրա գործողությունների լիազորությունները, էդ կոնտինգենտը անգամ դասակի հրամանատարի գործողությունները քննել ի վիճակի չեն, ինչի մասին է խոսքը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև
Շատ ճիշտ է անում, որ արհամարում է, գնա իր ձագին բանակից ազատող Անդոյի հարցերին պատասխանի?։ Բոլորն էլ գիտեն պարտության գլխավոր մեղավորին, էդ հանձնաժողովը ժողովրդի աչքերին թոզ փչելու համար է ստեղծված։