Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությունն ունի տարբեր պատճառներ

Հուլիս 29,2022 11:04

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի ու Հայաստանի ուղղությամբ վերջին օրերին նկատվող ադրբեջանական ակտիվությունը, որն արտահայտվում է հրադադարի ռեժիմի տարբեր բնույթի խախտումներով, ունի տարբեր պատճառներ։ Այս թեմայով մի քանի դիտարկումներ։

1.Հետպատերազմական ժամանակահատվածում կողմերը նոր բնագծեր են ձևավորում, իսկ դա ենթադրում է տեղերում բարենպաստ դիրքերում տեղակայվելու մրցավազք։

Մեծ առումով Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո, օգտվելով ՀՀ իշխանությունների քաղաքական թողտվությունից և լռությունից իր հիմնական խնդիրը լուծել է՝ գլխավոր ուղղություններով ստանալով մարտավարական և ռազմավարական առավելություն։ Կան որոշ ուղղություններ, որտեղ դիրքային պայքարը դեռ ընթանում է, ինչը ուղեկցվում է իրադրային փոփոխություններով։

2.Ադրբեջանն օգտագործում է իր դիրքային առավելությունները և անընդհատ հիշեցնում ՀՀ իշխանություններին, որ խոստացածն ու բանավոր/գրավոր պայմանավորվածությունները չկատարելու դեպքում ուժի կիրառումը տարբեր մասշտաբներով կրկին առաջին պլան կգա։

3.Ինժեներական աշխատանքների, այսպես ասած, սեզոնային բնույթով պայմանավորված, առաջնագծում ակտիվությունը մեծացել է, ինչն անխուսափելիորեն բերում է տարբեր բնույթի սրացման։

4.Ադրբեջանը մեր զինված ուժերի ցանկացած շարժ՝ ներքին վերադասավորումներից մինչև առաջնագծի ենթակառուցվածքային փոփոխություն, դիտում է որպես ռևանշի փորձ ու ցույց տալիս, որ դա ամեն գնով պատրաստ է կասեցնելու։

5.Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ պատերազմը չի ավարտվել, իր հավակնությունները շատ հեռու են բավարարված լինելուց և անկախ ՀՀ իշխանությունների զիջողական քաղաքականությունից, ճնշումները շարունակվելու են, իսկ ՀՀ-ի իշխանությունների դեմ դրվող պահանջներն ընդլայնվելու։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031