Լրահոս
Օրվա լրահոսը

Անգարան ճշդած է իր կարմիր գիծը եւ վերաբանաձեւած իր նախապայմանները. «Ազդակ»

Հուլիս 29,2022 10:23

Ազրպէյճան ի սկզբանէ Հայաստանի Հանրապետութեան հետ յարաբերութիւններու հաստատման համար Թուրքիոյ կարմիր գիծն է, Ազրպէյճանի հետ խնդիրներու լուծումէն ետք է միայն, որ Թուրքիան կը բանայ Հայաստանի Հանրապետութեան հետ իր սահմանը:

Հիմա աւելի պարզ է, որ բացարձակ նախապայմանային է Անգարայի մօտեցումը:

Ամէն ինչ պիտի համաձայնեցուի Պաքուի հետ: Հայաստանը Ազրպէյճանի հետ պիտի լուծէ իր խնդիրները, որմէ ետք է միայն, որ Թուրքիա պիտի բանայ իր սահմանը:

Նախապայմանները հետեւեալ կէտերով կարելի է բանաձեւել ուրեմն.

– Հայաստանի Հանրապետութիւն – Ազրպէյճան սահմանազատում եւ սահմանագծում:

– Նոյեմբեր 9-ի յայտարարութեան 9-րդ կէտի իրականացում. Անգարայի ձեւակերպումով` «Զանգեզուրի միջանցք»-ի տրամադրում:

– Երկկողմանի պայմանագիրի կնքում` տարածքային ամբողջականութիւններու փոխճանաչման եւ ապագային եւս տարածքային պահանջներ չներկայացնելու պայմանով:

Պարզ է տրամաբանութիւնը, եւ այստեղ առանցքայինը թուրքեւազրպէյճանական դաշինքն է, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ Շուշիի հռչակագիրով ամրագրուածը:

Նախապայմանները կը շարունակուին ուրեմն. Արցախի հարցը լուծելէ ետք պարտադրել Հայաստանի Հանրապետութեան ճանչնալու Արցախը` Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան մէջ:

Անգարան ճշդած է իր կարմիր գիծը եւ վերաբանաձեւած իր նախապայմանները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031