Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը կքննի «Նովայա գազետա»-ին մեդիա լիցենզիայից զրկելու հարցը. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 28,2022 23:50

Մոսկվայի դատարանը կքննարկի «Նովայա գազետա» թերթի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։ Ավելի վաղ «Ռոսկոմնադզորը» երկու անգամ նախազգուշացում էր արել թերթին։ Օրենքով դա բավարար է նրա լիցենզիան անվավեր ճանաչելու համար։

Ռոսկոմնադզորի բողոքը Բասմանի դատարանին առաջինը հայտնել է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը։ Հայցադիմումը գրանցվել է հուլիսի 26-ին: Գործի նյութերից բխում է, որ դատավորը երեք օր ժամանակ ունի որոշելու՝ հայցը վարույթ ընդունելու հարցը։

«Նովայա գազետա»-ն լույս է տեսնում 1993 թվականից։ Մարտի վերջին այն դադարեցրեց հրապարակումը։ Խմբագիրները նշում են, որ ռուսական օրենքները թույլ չեն տալիս լրագրողներին լուսաբանել Ուկրաինայի հետ պատերազմի ընթացքը։

Աշխատակիցներից ոմանք սկսել են աշխատել Լատվիայում գրանցված «Նովայա գազետա. Եվրոպա»-ում և «Նոր ռասկազ-գազետա»-ում: Երկու կայքերն էլ Ռուսաստանում արգելափակվել են Ռոսկոմնադզորի կողմից դատախազության պահանջով` գործարկումից համապատասխանաբար 10 և 7 օր հետո:

Հիշեցնենք, որ «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թվականին ստացելէր Խաղաղության Նոբելյան մրցանակ «խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար»։ 2022 թվականի մարտի 22-ին Մուրատովը հայտարարել է, որ վաճառում է Նոբելյան իր մրցանակը և ողջ հասույթը տրամադրում ռուսական բանակի ներխուժումից տուժած ուկրաինացի փախստականների օգնությանը։

Դրանից հետո ապրիլի 7-ին Մոսկվա-Սամարա գնացքում անհայտ անձը հարձակում է գործել Մուրատովի վրա՝ կարմիր ներկ լցնելով «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագրի վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031