Լրահոս
Օրվա լրահոսը

«Ետքայլ արեք, մա՛րդ արարած, ճակատամարտը դեռ պատերազմ չէ». Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը՝ Ռեջեփ Էրդողանին

Հուլիս 28,2022 23:20

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը Ռ.Թ. Էրդողանին.

Հայաստանի «ակնկալությունները» առանց նախապայմանների

 

Հայաստանը ողջունում է Թուրքիայի վերջին հայտարարությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սակայն այդտեղ գործողություններն են, որ նշանակություն ունեն` անշուշտ, առանց որեւէ նախապայմանների:

Մենք, ամենայն բարյացակամությամբ ակնկալում ենք, որ Թուրքիան.

ա) կյանքի կոչի ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների վրա հենվող պարզ հուշագիր` համաձայնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ դեսպանատների փոխադարձ բացմանը երկու պետությունների մայրաքաղաքներում,

բ) վերաբացի փոխադրումների եւ հաղորդակցության ուղիները, որ միակողմանիորեն փակել են շուրջ երեսուն տարի առաջ,

գ) այս պատմական դիվանագիտական հարաբերությունները օգտագործի լուծելու համար, ի թիվս այլնի, անցյալից ժառանգված ու ջրբաժանի վերածված խնդիրները, ներառյալ հայ ժողովրդի Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման ճանաչումը եւ հատուցումը, զոհերի եւ վերապրողների բոլոր ժառանգներին Ազգային օջախ վերադառնալու իրավունքի երաշխավորումը, պղծված մշակութային ժառանգության վերականգնումը (որոնցից մի քանիսով Դուք, գնահատելիորեն, զբաղվել եք). սրանք անհրաժեշտ քայլեր են հարաբերությունների համապարփակ կարգավորման, ժողովուրդների իրական հաշտեցման, միջպետական սահմանի իրավական ու պարտադիր սահմանազատման ճանապարհին,

դ) ձեր «մեկ ազգ» ինքնության մյուս պետության հետ հեռացնի իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից` ներառյալ Գորիս-Կապան մայրուղու քսան մեկ կիլոմետրից,

ե) հեռացնի իր զինված ուժերը նաեւ Շուշիից, Հադրութից եւ այլ բռնազավթյալ տարածքներից, դրանք վերածելով անվտանգ, չեզոք գոտու Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կազմում` բոլոր ազգությունների գաղթականների համար ծննդավայր վերադառնալու երաշխիքներով,

զ) վերադարձնի ձեր մեկ ազգության մյուս պետությունում պահվող բոլոր ռազմագերիներին` զինվորական եւ քաղաքացիական,

է) երաշխավորի, որ ձեր մեկ ազգության մյուս պետությունը ԵԱՀԿ հովանու ներքո կվերսկսի քաղաքակիրթ բանակցությունները Արցախի Հանրապետության` պատշաճ ընտրված իշխանությունների հետ` հակամարտության համապարփակ եւ վերջնական կարգավորման համար:

Սա է, պարո՛ն, ճանապարհը դեպի երկարաժամկետ խաղաղություն եւ արժանապատվություն: Նվաճումը եւ ժխտումը, ԱԹՍ-ները եւ բայրաքթարները կարող են տալ մեկ օրվա, մեկ տասնամյակի, մեկ դարի արժեզուրկ մարդկային մեծարանք: Բայց անարդարության եւ կեղծիքի վրա հառնած տերությունը ի վերջո խորտակվում է: Աստված մահմեդական չէ, կամ քրիստոնյա կամ հուդայական:

Ետքայլ արեք, մա՛րդ արարած, ճակատամարտը դեռ պատերազմ չէ:

 

Րաֆֆի Կ․ Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության

Առաջին արտգործնախարար

27 հուլիսի 2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031