Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյան. «Խնդիր է օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը, որովհետեւ դա առնչվում է մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտի սահմանափակումներին»

Հուլիս 28,2022 18:07

«Տեղեկատվությունը պետական գաղտնի՞ք է, թե ոչ. ԱԱԾ-ն առաջարկում է արդիականացնել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին օրենքը» թեմայով» քննարկմանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը համաձայնություն հայտնեց  Արթուր Սաքունցի դիտարկմանը, որ միայն e-draft կայքում տեղադրելով՝ ընդհանրապես հնարավոր չէ պետական գաղտնիքի մասին օրենքի նոր նախագծի արդյունավետ քննարկումներ կազմակերպել: «Խնդիրը համակարգային է եւ չի վերաբերում միայն օրենսդրական այս փաթեթին: Հույս ունենք, որ պետության քաղաքականությունն այս առումով որեւէ պահի կարող է փոխվել: Օրենքի այս նախագիծը երկրորդ անգամ է դրվում շրջանառության մեջ, եւ նախորդ տարբերակի համեմատությամբ, այնուամենայնիվ, որոշակի շտկումներ եղել են: Ընդ որում, հաշվի են առել նաեւ մեր որոշ դիրքորոշումները»,-ասաց նա:

Բանախոսը թվարկելով մի քանի խնդիրներ, հիմնական համարեց օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը, որովհետեւ դա առնչվում է մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտի սահմանափակումներին: «Կան բազմաթիվ արձանագրումներ, որ հատկապես այս ոլորտում են եղել խախտումները: Ընդ որում, բնական է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող ստորաբաժանումները հիմնականում գործում են գաղտնիության խիստ ռեժիմի պայմաններում, այդ թվում՝ նրանց ծառայողների, գործակալական ցանցի պարագայում: Այնպես որ, այն ռեսուրսը, որը հանրային վերահսկողության մեխանիզմներում չի կարող իրացվել, գոնե պետական վերահսկողությունում պետք է արդյունավետ լինի: Ես այս եւ հարակից փաստաթղթով դեռեւս չեմ տեսնում, որպեսզի դա լինի հասանելիության այնպիսի աստիճանի, որը հնարավորություն տա պետական մարմնին՝ դատախազությանը, ամբողջությամբ վերահսկողության տակ պահել: Սա մեր իրավապահ համակարգում շատ լուրջ պրոբլեմ է եւ միանշանակ՝ դեռեւս չլուծված խնդիր»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031