Երևան, 28 հուլիսի, 2022թ.։ Ս.թ. հուլիսի 28-ին ՄԱՀՀԻ-ում առանց հղումների ձևաչափով կայացավ «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացիկ փուլը» թեմայով փակ քննարկում։ Հանդիպման հիմնական բանախոսը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էր, ներկա էին ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետները և գործընկեր փորձագետներ տարբեր կազմակերպություններից։
Ակտիվ հարցուպատասխանի միջոցով հանգամանալից քննարկումը նվիրված էր Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների նորմալացման գործընթացի պատմությանը և ընթացիկ փուլի մանրամասներին, այդ հարաբերություններում երրորդ երկրների դերին ու նշանակությանը։
Պայմանավորվածություն ձեռքբերվեց ՄԱՀՀԻ-ում քննարկումներին հաղորդել պարբերական բնույթ, մատնանշվեց հանդիպումների օգտակարությունը։
Կարդացեք նաև
ՄԱՀՀԻ