Հուլիսի 28-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։ Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերպված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել է 27 անձ, ստուգվել է 2249 մեքենա։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ։
Հատկապես արդյունավետ էր Էրեբունու բաժնի սպասարկման տարածքում իրականացված միջոցառումը, քանի որ մեքենաներից մեկում հայտնաբերվել է «SS» մարտական ատրճանակ։ Հայտնաբերվել են նաև դանակներ, կռփազենքեր, մահակներ և այլն։
Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են հաշիշի յուղ, մեթամֆետամին, մարիխուանա, լիրիկա և այլն։ Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։
Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն