ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասի արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Վանաձոր):
Որոշման հիմքը Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:
Մասնավորապես՝ պանրի հասունացման պահեստը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում, չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, հատակը հարթ չէ, առկա են եղել ճեղքեր, ծածկված չի եղել խոնավ մաքրումն ու ախտահանումը ապահովող անջրաթափանց նյութերով, պահեստային հատվածում գտնվող պանրի աղաջրային վաննաներից երկուսը քարից են՝ հարթ ու ախտահանվող չեն: Նաև՝ կենցաղային սենքում չի եղել հանդերձարան անձնակազմի համար, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
Կարդացեք նաև
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին