Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ լավ կլիներ, եթե բանակի մասին գրողները, ընդ որում առաջին հերթին՝ պաշտոնական աղբյուրները գիտակցեին բանակի համբավի կարևորությունը. Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 28,2022 15:42

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել հետևյալ բովանդակությամբ. «Վերջին օրերին սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են տեղեկատվություն՝ ադրբեջանական բանակի համբավը խաթարելու, քաղաքացիների շրջանում արհեստական իրարանցում ստեղծելու, ինչպես նաև պետության պաշտպանունակության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները խափանելու նպատակով: Հասարակական-քաղաքական կայունության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտմանն ուղղված դեպքերը կանխելու համար Գլխավոր դատախազություն են հրավիրվել այնպիսի գործողություններ թույլ տված անձինք»: Նշեմ, որ դրանց շարքում են «jamaz.info» կայքի գլխավոր խմբագիրը, «miq.az» կայքի խմբագիրը և որոշ ակտիվ օգտատերեր, որոնցից մեկը՝ Թոֆիգ Շահմուրադովը, մեկ ամսով կալանավորվել է:

Առաջին հայացքից ոչ այնքան կարևոր այս տեղեկատվությունը գալիս է փաստելու, թե ինչ հետևողական են մեր հակառակորդ հարևանները բանակի հանդեպ որևէ տեղեկատվության տարածման նկատմամբ: Ավելին, նրանք փակում են բանակի մասին որևէ տեղեկատվության տարածման այլընտրանքային հնարավոր աղբյուրները: Ստուգեցի որոշ օգտատերերի գրառումներ, մասնավորապես արդեն կալանավորված անձի ֆբ էջը: Նա գերազանցապես տարածում է պաշտոնական տեղեկատվություն, տեղ-տեղ խոսում է որոշ գեներալների կոռումպացվածության մասին, որևէ թթու խոսք չկա Իլհամ Ալիևի հասցեին, առնվազն ես դա չեմ նկատել: Բայց անգամ այդ պարագայում անձը կալանավորվել է իր գործունեության համար: Սա, իհարկե, ադրբեջանական բռնապետական վարչակարգի դեպքում սովորական երևույթ է:

Այդուհանդերձ, մի պահ հայացք նետելով մեզ մոտ բանակի մասին տարածվող լուրերին, հասկացա, որ շատ լավ կլիներ, եթե գրողները, ընդ որում առաջին հերթին՝ պաշտոնական աղբյուրները գիտակցեին բանակի համբավի կարևորությունը: Խոսքը իրականությունը թաքցնելու մասին չէ, այլ ամեն բառ ու լուր կշռադատելու, երբեմն մեր հակառակորդի աչքով նայելու անհրաժեշտության մասին: Եթե շատերը գիտակցեին, որ բանակի կամ զինվորականության մասին իրենց ասածները կարող են դառնալ զենք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին, գոնե մի քիչ երկար կմտածեին խոսելուց առաջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031