Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսյան. Երաշխիք չկա, որ մինչև թոշակի տարիքը կկուտակվի բավարար գումար, որը կապահովի իր բարեկեցիկ ծերությունը

Հուլիս 28,2022 13:44
toshak

Միֆ 1․ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը երաշխավորում է բարեկեցիկ ծերություն

Պարտադիր կենսաթոշակային համակարգի հեղինակները ժամանակին հայտարարում էին, թե այս համակարգի կիրառման դեպքում թոշակի գնացող մարդիկ կստանան բարձր թոշակներ, ինչը կապահովի նրանց բարեկեցիկ ծերությունը։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատանքային կարիերայի ընթացքում ունենում է շոկեր, այսինքն՝ որոշ ժամանակ պարտադրված չի աշխատում (բանակում ծառայելիս, հղիության ժամանակ և այլն), կորցնում է աշխատանքը, ցածր աշխատավարձ է ստանում և այլն, հետևաբար, որևէ երաշխիք կամ հաշվարկ չկա, ինչը կապացուցի, որ մինչև թոշակի տարիքը հասնելը քաղաքացին կկուտակի բավարար գումար, որը կապահովի իր բարեկեցիկ ծերությունը։ Միաժամանակ, առկա են ֆինանսական շուկաների տատանումներ, որոնք հյուծում, նվազեցնում են մարդկանց կուտակային միջոցները։ Դա է փաստում նաև միջազգային փորձը։

Օրինակ՝ 1981 թվականին զինվորական դիկտատոր Օ.Պինոչետի իշխանությունները առաջինն էին, որոնք ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ 2016 թվականին Չիլիի ողջ տարածքով սկիզբ առան բազմամարդ ցույցեր, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր քաղաքացիներ: Նրանք ունեին միայն մեկ պահանջ՝ չեղարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Աճող դժգոհությունների պատճառը ցածր կենսաթոշակն էր: Ներկայումս չիլիացի թոշակառուների 80%-ը ստանում է նվազագույն աշխատավարձից պակաս կենսաթոշակ, իսկ թոշակառուների 44%-ը ստանում է աղքատության շեմից էլ ցածր թոշակ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունքում բազմաթիվ չիլիացի տարեցներ ի վիճակի չեն անցնել վաստակած հանգստի, քանի որ վերջիններիս թոշակը բավարար չի արժանավայել կյանքի ապահովման համար, և պարտադրված շարունակում են աշխատել նաև կենսաթոշակային տարիքից հետո:

Այն դեպքում, երբ համակարգի հեղինակների հաշվարկների համաձայն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսաթոշակի մեծությունը պետք է լիներ իր վերջին ամսական աշխատավարձի 70%-ից ոչ պակաս:

Վատթարագույն վիճակում են հայտնվել կանայք, ովքեր, երեխաների խնամքի տարիներին ոչինչ չկուտակելով և հետագայում զբաղվածության ապահովման խնդիր ունենալով, անհամեմատ ցածր կուտակային կենսաթոշակ են ստանում:

Իրավիճակը չփրկեց նաև 2008 թվականին Չիլիի կառավարության կողմից յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված կուտակային գումարների հատկացումը:

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031