Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Նշված վայրից 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 5 պարկուճ, արնանման հետքեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և, բարեբախտաբար, նրանց վնասվածքները ծեծկռտուքի արդյունք են, այլ ոչ թե հրազենային վերքեր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի որոշ հանգամանքներ և մասնակիցների ինքնությունները ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնի են։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: