Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ-ը մարզպետի հետ նաև քննարկել է մշտադիտարկման այցերի արդյունքում արդեն իսկ արձանագրված խնդիրները՝ խմելու ջրի, առողջապահական և անվտանգային հարցերի հետ կապված

Հուլիս 28,2022 12:34

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի երրորդ օրը ՄԻՊ աշխատակազմին է միացել նաև Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Պաշտպան Գրիգորյանն Իջևանում հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Պաշտպանը մարզպետի հետ նաև քննարկել է համայնքներում մշտադիտարկման այցերի արդյունքում արդեն իսկ արձանագրված խնդիրները և ներկայացրել մտահոգությունները՝ կապված վարչական շրջաններում խմելու ջրի հասանելիության, բնակիչների սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և անվտանգային հարցերի հետ։

ՄԻՊ Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում Պաշտպանն աշխատակազմի հետ ամփոփել է նախորդիվ երկու օրերի ընթացքում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները, ինչպես նաև քննարկել կատարվելիք աշխատանքները։

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել մշտադիտարկման այցեր Տավուշի մարզի Բերքաբեր, Կոթի, Բարեկամավան և Սարիգյուղ գյուղերում, որտեղ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ, ծանոթացել են առկա անվտանգային և սոցիալ-կենցաղային, կրթության հասանելիության, բժշկական սպասարկմանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներին:

Սարիգյուղ համայնքում Պաշտպանը մասնակցել է նաև համայնքի մանկապարտեզի վերաբացման միջոցառմանը, որը վերանորոգվել էր (UGAB Arménie) «Հայկական բարեգործական ընդհանուր միության» Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորների աջակցությամբ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի կամավորներին կատարված փայլուն աշխատանքի համար։

Հուլիսի 27-ի Մշտադիտարկման այցերի ընթացքում առավել ընդգծվել են խմելու և ոռոգման ջրի, գազամատակարարման հասանելիության, ինչպես նաև բնակչության զբաղվածության ու վերջիններիս անվտանգության ապահովման, բնակչությանը բժշկական ծառայությունների տրամադրման, դեղորայքի մատչելիության, աջակցող միջոցների, հաշմանդամության կարգավիճակի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ հարցերը։

Արձանագրված մի շարք անհատական խնդիրների կարգավորման ուղղությամբ Պաշտպանի իրավասությունների շրջանակում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, բնակիչներին տրամադրվել է իրավախորհրդատվություն, պարզաբանվել են իրենց իրավունքների իրացման հնարավորությունները։

Արձանագրված խնդիրների վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն մշտադիտարկման այցերի ավարտից հետո։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031