Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործարքը կկայանա՞. Հայաստանը Հնդկաստանից ռազմական դրոննե՞ր է գնելու. JAMnews

Հուլիս 28,2022 11:44

JAMnews . Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում քննարկվում է Հնդկաստանից ռազմական դրոնների և այլ սպառազինության հնարավոր ձեռքբերման թեման: Տեղեկությունը հնդկական DnaIndia-ն է հրապարակել: Հայկական կողմն՝ ի դեմս պաշտպանական գերատեսչության, դեռևս հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ:

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հայկական կողմի լռությունը ճիշտ է համարում: Ասում է՝ պետք է դասեր քաղել անցյալից, և քանի դեռ ամեն ինչ «միս ու արյուն չի ստացել», այդ մասին չբարձրաձայնել: Դժվարանում է ասել՝ կկայանա՞ Հնդկաստանի հետ գործարքը, թե՞ ոչ: Ըստ նրա՝  դեռ վաղ է խոսել այդ մասին:

«Պետք է սպասենք, տեսնենք՝ հայկական կողմն ինչ է ասում: Երբ ուրվագծվի՝ այլ սպառազինություն ասելով ինչ նկատի ունենք, կհասկանանք՝ ինչ մակարդակի են հասել հայ-հնդկական հարաբերությունները»,- JAMnews-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:

Ռազմական հարցերով փորձագետի գնահատմամբ՝ հնարավոր է հայ-հնդկական հարաբերությունները հասցնել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մակարդակի:

Նկատում է՝ այդպիսի երկրներ աշխարհում էլի կան, պետք չէ շարժվել միայն մեկ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

«Բազմաթիվ դեպքերում Հայաստանի և Հնդկաստանի ազգային շահերը համընկնում են: Հենց դրանով էլ կարող ենք առաջնորդվել և զարգացնել ռազմավարական գործընկերություն, ինչո՞ւ ոչ, Հնդկաստանի կամ համատեղ արտադրության միջոցով ռազմարդյունաբերությունը զարգացնել նաև Հայաստանում»,- ընդգծեց փորձագետը:

Հայաստանյան որոշ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, թե հնդկական մամուլում բանակցությունների վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը խոսում է այն մասին, որ «հնդկական կողմը չի ուզում դրոններ վաճառել Հայաստանին»: Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Դելին կարող էր ունենալ այլ նպատակներ. «Միգուցե հնդկական կողմը պայմանավորվածությունները հանրայնացնում է՝ ցույց տալու համար, որ փորձում է դառնալ տարածաշրջանում և աշխարհում ռազմարդյունաբերության տեսանկյունից կարևոր պետություն, ոլորտում կարևոր դիրք գրավել»:

Փորձագետն անպատասխան թողեց JAMnews-ի այն հարցը, թե ելնելով Հնդկաստանի կարողություններից և Հայաստանի կարիքներից՝ ինչ սպառազինության մասին կարող է խոսք գնալ: Ասաց՝ գուցե ենթադրություններով գործին խանգարենք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031