Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն Հարավային Կովկասում նոր դերակատարներին դեմ չէ, եթե նրանք գործեն եռակող հայտարարությունների սկզբունքի հիման վրա

Հուլիս 28,2022 11:06

Մոսկվան դեմ չէ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր դերակատարների ներգրավմանը, եթե նրանք գործեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների շրջանակներում և առանց քողարկված ինտրիգների։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ արձագանքելով դիտարկմանը, որ կարծես Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս թողնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից:

«Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակումներ ու քողարկված խաղեր, որպեսզի ինչ-որ մեկին թուլացնեն, խանգարեն։ Ցավոք, մենք մեկ անգամ չէ, որ ստիպված ենք եղել նշված դերակատարների կողմից նման փորձի հետ առնչվել»,- նշել է դիվանագետը։

Նա նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին. տարածաշրջանի ուղղությամբ իր աշխատանքում Մոսկվան առաջ է քաշում բացառապես կառուցողական օրակարգ և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ։

Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Նեչաևը հիշեցրել է, որ անհրաժեշտ է համապատասխան ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031