JAMnews. Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան և անվտանգության փորձագետ Արաստուն Օրուջլուն սենսացիոն հարցազրույց է տվել Turan գործակալությանը, որտեղ կիսվել է իր իմացած տեղեկություններով դիվերսիոն խմբերի մասին, որոնք ձևավորում է Ռուսաստանը Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու համար։
«Հարևան երկրներում ձևավորվում են Ադրբեջանի դեմ դիվերսիոն խմբեր։ Այս հայտարարությունը հիմնված չէ ինչ-որ ֆեյքի վրա: Ես այդ մասին հավաստի տեղեկություններ ունեմ։ Ես նույնիսկ գիտեմ, թե ովքեր են ներգրավված այդ գործում, և ադրբեջանցի նախկին բարձրաստիճան զինվորականներից ովքեր են հավաքագրվել ռուսաստանցի ադրբեջանցիների սփյուռքի գործունեության քողի տակ, կոնկրետ դասընթացներ անցել»,- հայտարարել է Օրուջլուն։
Նրա խոսքով՝ փաստերով հաստատված տեղեկություններ կան այն մասին, թե Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներից որոնք են տեղափոխվել Իրան, հաստատվել Թեհրանում, Թավրիզում, Կումում, և հետո Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի երիտասարդներին, իբր, կրթության նպատակով Իրան ուղարկել և նրանց ներգրավել հատուկ դասընթացներում։
«Պատերազմի սպառնալիքն ակնհայտ է»
Քաղաքական մեկնաբանը նշել է, որ տարածաշրջանում պատերազմի սպառնալիքն ակնհայտ է. «Մասնավորապես, Թեհրանի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Իրանը և Ռուսաստանը՝ մի կողմից, իսկ Թուրքիան՝ մյուս կողմից, չեն կարողանում որևէ համաձայնության գալ։ Որովհետև Իրանի և Ռուսաստանի նպատակը Թուրքիային առնվազն երկու աշխարհագրական շրջանից դուրս մղելն է։ Դրանցից մեկը Սիրիան է, իսկ մյուսը՝ Ադրբեջանը։ Սա նույնպես չստացվեց: Սա, ըստ էության, նշանակում է դիվանագիտական ջանքերի սպառում։
Կարդացեք նաև
Քաղաքականության մեջ սկզբում աշխատում են դիվանագետները, հետո քաղաքական գործիչները, հետո հետախույզները, իսկ հետո գալիս է բանակն ու միանում գործընթացին։ Իմ կարծիքով՝ առաջին երեք ռեսուրսներն արդեն սպառված են»։
Օրուջլուն պնդում է՝ իրավիճակը շարժվում է ռազմական առճակատման ուղղությամբ․ «Նման սպառնալիք կա, բայց դա չի նշանակում, որ անպայման պատերազմ է լինելու։ Ադրբեջանը մենակ չէ. Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցության մասին։ Շուշիի (Շուշայի) հռչակագիրը շատ ընդգրկուն փաստաթուղթ է։ Այն վավերացվել է և ունի իրավական ուժ։ Ամեն դեպքում, կարևոր է չկորցնել զգոնությունը։ Պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: