Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. պետական բյուջե, ընդհանուր առմամբ, վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։
Երբ ուսումնասիրում ենք ցանկը եւ համեմատում այն 2021 թ. առաջին կիսամյակի ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ տնտեսության հիմնական շարժիչը լայն իմաստով նաեւ խաղաբիզնեսն է։ Այս պատճառով է, որ բազմիցս ասում ենք, որ տնտեսությունը թե՛ կառուցվածքային եւ թե՛ որակական փոփոխություններ պետք է կրի։ Այս տարեսկզբին, երբ հայտնի էին 2021 թ. 11 ամիսների տվյալները, պարզվել էր, որ խաղային ոլորտի բիզնեսում ընդգրկված ընկերություններում տրիլիոնների խաղադրույք է արվել, եթե ավելի պարզ, ապա՝ շուրջ 3.2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Եթե ավելի ստույգ, ապա 3 տրլն 171.7 մլրդ դրամ (չհաշված դեկտեմբերը)։ Ընդ որում՝ շոկային այս տվյալը եւ ընդ որում՝ պաշտոնական, հայտարարվել էր հենց ԱԺ-ում (երբ խաղային բիզնեսի գովազդը սահմանափակելու վերաբերյալ քննարկումներ էին)։
Որպեսզի պարզ դառնա, թե ինչու մենք, որ սովորաբար զերծ ենք մնում որակումներից, տվյալը շոկային ենք համարում, մեկ այլ թիվ մեջբերենք. պետբյուջեի եկամուտներն այդ ժամանակ 1 տրլն 587 մլրդ դրամ էին կազմել։ Այսինքն՝ խաղադրույքները կրկնապատիկ ավելի էին, քան երկրի գլխավոր գանձարանում հավաքված եկամուտները։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում