Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը Հռոմում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի այս տարիքային խմբի աշխարհի առաջնության եզրափակչում բացահայտ առավելությամբ 8:0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեւին Լո Գրասսոյին եւ նվաճեց ոսկե մեդալը:
Չեմպիոնի թիմակից Արարատ Վարդերեսյանը 71 կգ քաշային կարգում բրոնզի համար գոտեմարտեց ուկրաինացի Մաքսիմ Ռադիկի հետ ու նույնպես մեծ առավելությամբ պարտության մատնեց մրցակցին՝ 12:1, ու բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ