Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 76-65 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին և կրեց երկրորդ պարտությունը:
Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր՝ վաստակած 20 միավորով:
Հայաստանի հավաքականը չորրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 28-ին` մրցելով Լյուքսեմբուրգի հետ:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա