Քիչ առաջ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողականից ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։
Ինչպես տեղեկացրել էինք, Չալաբյանի կալանքի ժամկետը լրացել է, նոր խափանման միջոցի դատական ակտ չկա:
Ավետիք Չալաբյանը կալանավայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց ընտանիքի անդամներին, իր պաշտպաններին, համախոհներին. «Բոլորս ըստ էության գտնվում ենք մի պայքարի մեջ՝ մեր հայրենիքի, մեր իղձերի իրականացման համար, պարզապես այնպես ստացվեց, որ տուժողն այս անգամ ես էի, ես ինչ-որ իմաստով որոշ ժամանակով ստիպված եղա իմ ազատությամբ վճարել: Բայց այս ամենը փոքր դրվագ է՝ շատ մեծ պայքարի համայնապատկերի մեջ, մի պայքարի, որի համար մարդիկ կյանք են տվել, որի համար մարդիկ ազատություն են կորցրել, ազատություն են կորցրել: Ուստի ես իմ մի փոքր զոհողությունը համարում եմ, որ իմ հայրենիքի զոհասեղանին դրված ընդամենը մի փոքր մասնիկ է»:
Ավետիք Չալաբյանն ասաց, որ երկու օրից իր դատավարությունն է, որը նորից կարող է բերել իր ազատազրկման, բայց խոստացավ, որ պատեհ պահի ասուլիս կհրավիրի իր փաստաբանների հետ ու կպատասխանի բոլոր հարցերին:
Կարդացեք նաև
Քրեակատարողականից դուրս գալուց հետո Չալաբյանին պետք է բուժօգնություն: Նա զարկերակային ճնշում եւ տաքություն ուներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ