«Ա1+». Հայաստանում այցով գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, ինչի մասին նաև գրառում էր արել թվիթերյան իր էջում։
«Ծաղկեպսակ խոնարհեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։ Հատուկ շնորհակալություն թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանին ու Հասմիկ Մարտիրոսյանին թանգարանում շրջայցի համար»,- -ասվում էր գրառման մեջ։
Սակայն որոշ ժամանակ անց գրառումը պարզապես հեռացվել է թվիթերյան էջից։