Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձ էր արվել կասկածի տակ դնել ԱՀ դատախազության անաչառությունն ու անկողմնակալությունը

Հուլիս 27,2022 20:02
dataxazutyun

Սույն թվականի հուլիսի 7-ին փաստաբանի կողմից ԱՀ դատախազություն ներկայացված և քննարկման համար ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն ուղարկված հանցագործության մասին հաղորդման քննարկման արդյունքում պարզվել էր, որ տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից ապօրինի զավթվել էր Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյանի փողոցի թիվ 24ա հասցեում տեղակայված համայնքային հողամասը և ինքնակամ, առանց թույլտվության, այնտեղ տեղադրվել տերմինալ-ապարատներ, սուրճի պատրաստման ապարատներ և սառնարաններ, իսկ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ միջոցներ չեն ձեռնարկվել համայնքային հողի անօրինական զավթումը վերացնելու և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ:

Նկարագրված դեպքի կապակցությամբ 21.07.2022թ. ոստիկանության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 336-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցանքների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով ներկայումս իրականացվում է հետաքննություն:

Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներից մեկի կողմից 25.07.2022թ. գրավոր հաղորդում էր ներկայացվել դատախազություն վերոգրյալ քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած փաստաբանի կողմից ինքնիրավչություն կատարելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ, որը նույնպես ուղարկվել է հետաքննության մարմնին՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Նկարագրված դեպքերը վերջին օրերին դարձել են հանրային քննարկման առարկա, որի շրջանակում հնչել են տարբեր բնույթի մեկնաբանություններ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, այդ թվում փորձ էր արվել կասկածի տակ դնել ԱՀ դատախազության անաչառությունն ու անկողմնակալությունը:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ թեև դատախազությունը հարգանքով է վերաբերում բոլոր տեսակի քննադատություններին և ազատ արտահայտվելու անձի սահմանադրական իրավունքին, այդուհանդերձ որևէ կերպ չի կարող տրվել և չի տրվելու դրանցից ենթադրվող ճնշմանը, ուստի խնդրում և կոչ ենք զերծ մնալ անհարկի հայտարարություններ տարածելուց և գործել բացառապես օրինականության դաշտում: ԱՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները սահմանադրական այս նորմի պատշաճ գործողությունն ապահովելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Արցախի Հանրապետության դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031