Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով դատարան չի եկել

Հուլիս 27,2022 19:15

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է լիներ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Սակայն դատարանը ստացել է Չալաբյանի առողջական վիճակի մասին  գրություն, ըստ որի՝ նա չի կարող ներկայանալ: Մեղադրյալի բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։

Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը լքեց նիստը ու հեռացավ: Այսօր դատավորը հայտարարեց, որ այդտեղ իրավունքի չարաշահման տարրեր պարունակող կամ դրանց բնորոշ գործողություններ կարող են իրականացվել պաշտպանների կողմից. «Դատարանը գտնում է, որ արդարադատության շահից ելնելով, այսինքն, արդյունավետ դատական պաշտպանություն ապահովելու, ողջամիտ ժամկետում գործի քննություն իրականացնելու եւ մրցակցության սկզբունքը ապահովելու նպատակով անհրաժեշտ է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակին եւ մեղադրյալ Չալաբյանի համար ներգրավել հանրային պաշտպան»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031