Լրահոս
Օրվա լրահոսը

Չալաբյանը տաքություն եւ ճնշում ունի. 2 ժամից նա քրեակատարողականից ազատ կարձակվի

Հուլիս 27,2022 19:45

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է լիներ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Սակայն, ինչպես տեղեկացրել ենք, Չալաբյանը առողջական խնդիրների պատճառով չէր եկել դատական նիստին: Դատավորը հայտարարեց, որ մեղադրյալի բացակայության պայմաններում դատական նիստը պետք է հետաձգվի ու չնայած պաշտպանական կողմը հայտարարություն էր ուզում անել՝ թույլ չտվեց՝ ասելով, որ նիստն ավարտված է:

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։

Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կալանավայրից է գալիս, խոսել է բուժմասի աշխատողների հետ. «Նրանք հայտնեցին, որ Չալաբյանի մոտ զարկերակային ճնշման խնդիր է, նաեւ տաքություն ունի: Չալաբյանը պնդել է, որ պետք է մասնակցի նիստին: Երկարատեւ բանակցություններից հետո բժիշկներն ի վերջո կտրուկ արգելել են, ասել են՝ իրավունք չունենք քեզ թույլ տանք մասնակցել դատական նիստին: Չալաբյանի հետ խոսել եմ, ոտքի վրա է, նորմալ է, բայց ունի ճնշում եւ տաքություն»:

Այսօր ժամը 21:00-ցի հետո նա պետք է ազատ արձակվի, քանի որ կալանքի ժամկետը լրանում է այդ ժամին, իսկ նոր դատական ակտ, որով խափանման միջոց կկիրառվեր, չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031