Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 27-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում նախատեսված էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունը։
Ընդհանուր ժողովը փակ էր լրագրողների համար։
Ուստի քիչ առաջ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է ընտրվել ԲԴԽ անդամ։ Նա պատասխանեց․ «Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Նաիրա Հովսեփյանը» (լուսանկարում):
Հիշեցնենք՝ Նաիրա Հովսեփյանը 44-օրյա արցախյան պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է։ Նա Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցով նիստի ժամանակ՝ որպես դատավորի թեկնածու ազդեցիկ ելույթ էր ունեցել ԱԺ-ում։ Սակայն ԱԺ-ում քվեարկության ժամանակ 26 տարվա դատավոր Նաիրա Հովսեփյանին ՔՊ-ն չընտրեց որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ