Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը, ի թիվս այլնի, իրականացվելու է նաև սրտի զոնդավորում. հետազոտությունների արդյունքներն ունենալուն պես հնարավոր է միջնորդություն ներկայացնենք Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով. Վարոսյան

Հուլիս 27,2022 17:07

Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։

Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։ Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։

Հետազոտությունների փաստաթղթավորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031