«Դավթյան Ֆարմս» ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղեկացնում եմ մեր ընտանիքի, մասնավորապես մեր ընկերության` «Դավթյան Ֆարմս»-ի նկատմամբ իրականացվող անօրինության մասին:
Հուլիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ:
Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան:
Կարդացեք նաև
Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են:
Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ.
Մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը hետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով:
Պահանջում ենք կառավարությունից` ստեղծել աշխատանքային խումբ` խնդիրը ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար:
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շուտով հանդես կգամ մամուլի ասուլիսով` ավելի մանրամասն ներկայացնելու իրավիճակը:
Այդ մասին նախապես կհայտարարեմ: