Գեղասահքի Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի նախկին առաջատար Եվգենյա Մեդվեդեւան Forbes-ին տված հարցազրույցում ասել է, թե իր հիշելով ամենաբարձր հոնորարը, որ ստացել է, կազմել է $ 24 հազար:
«КП-спорт»-ը որոշել է հաշվել, թե Մեդվեդեւան, որի վերջին խոշոր հաջողությունը եղել է 2019 թվականի աշխարհի առաջնությունում նվաճած 3-րդ մրցանակային տեղը, մարզական կարիերայի երկու թոփ տարիների ընթացքում ISU-ի հովանու ներքո անցկացված մրցաշարերի պաշտոնական տվյալներով ընդհանուր առմամբ որքա՞ն գումար է վաստակել եւ ստացել է $ 236 հազար թիվը, ինչը շատ քիչ է գերազանցում միջին ֆուտբոլիստի մեկ ամսվա աշխատավարձը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ