ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ դժկամությամբ պատասխանեց լրագրողների որոշ հարցերի։
Հիշեցնենք՝ նա հրավիրվել էր հարցաքննության՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ։ Վարույթի շրջանակներում։ Ստեփան Միքայելյանն ունի վկայի կարգավիճակ։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ձայնագրությամբ արձանագրված խոսակցությունը ճնշում չէ՞ր արդյոք Գագիկ Ջհանգիրյանի կողմից Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, նա պատասխանեց․ «Ի՞նչ ճնշում»։
Լրագրողները փոխանցեցին, որ քաղհասարակությունը պահանջում է Ստեփան Միքայելյանի հրաժարականը, նա արձագանքեց․ «Ես իրենց չեմ ճանաչում, առանց ճանաչելու ինչո՞ւ են իմ հրաժարականը պահանջում»։ Լրագրողները հստակեցրին՝ պատճառն այն է, որ ինքը մասնակցել է հայտնի խոսակցությանը, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանն էլ վրդովված ասաց․ «Դուք էլ տարբեր տեղեր խոսակցությունների եք մասնակցում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ